Հայտնի է, թե երբ ՊՍԺ-ն կհայտարարի գլխավոր մարզչի պաշտոնում Լուիս Էնրիկեի նշանակման մասին

ՊՍԺ-ն թիմի նոր գլխավոր մարզչի` Լուիս Էնրիկեի նշանակման մասին կհայտարարի հունիսի 28-ին, հայտնում է Le Parisien-ը։

Աղբյուրի համաձայն՝ մինչ այդ պետք է տեղի ունենա թիմի ներկայիս մարզիչ Քրիստոֆ Գալտիեի պաշտոնանկությունը։ Մասնագետը փարիզյան ակումբից 6 միլիոն եվրո փոխհատուցում կստանա։

Նշենք, որ իսպանացի մարզչի առաջնահերթությունը Պրեմիեր Լիգայում աշխատելն էր, սակայն նրան չհաջողվեց պայմանավորվել «Չելսիի» հետ։