«Թոթենհեմը» փոխարինող է գտել Հարի Քեյնին

«Թոթենհեմը» կարող է միանալ «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի համար պայքարին, հայտնում է Sky Sport Italia-ը։

Լոնդոնյան ակումբը կքննարկի իտալական ակումբի հետ հարձակվողի հետ պայմանագիր կնքելու հարցը, եթե Հարի Քեյնը հեռանա։

Անցած մրցաշրջանում Օսիմհենը Ա Սերիայում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 26 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նիգերիացին դարձավ առաջնության լավագույն ռմբարկու։