Լուկա Մոդրիչն անդրադարձել է «Ռեալի» հետ պայմանագրի երկարաձգմանը

Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հակիրճ մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագրի երկարաձգումը։

Մադրիդյան ակումբը և 37-ամյա խորվաթը երկարաձգել են իրենց պայմանագիրը մինչև 2024 թվականի հունիսը: Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից։

«Տուն, քաղցր տուն», – թվիթերում գրել է Մոդրիչը:

2022/23 մրցաշրջանում Մոդրիչը «Ռեալի» կազմում անցկացրել է 52 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։