Ադրիեն Ռաբյոն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն համաձայնել է մնալ Թուրինի «Յուվենտուսում»:

Il Corriere dello Sport-ի տեղեկություններով՝ ֆրանսիացի կիսապաշտպանը ակումբի հետ համաձայնեցրել է նոր պայմանագրի պայմանները, որը նախատեսված կլինի մեկ տարով։

Աղբյուրը մանրամասնում է, որ նա նոր պայմանագիր կստորագրի հաջորդ չորեքշաբթի։

Հիշեցնենք, որ Ռաբյոյի ծառայություններով նախկինում հետաքրքրում էին միանգամից մի քանի ակումբներ:

Մասնավորապես, նրա տրանսֆերը ցանկանում էր ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդը», որի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ֆուտբոլիստի երկրպագուն է։