«Բարսելոնան» վաճառքի է հանել թիմի չորս ֆուտբոլիստի

Կատալոնական «Բարսելոնան» մինչև այս շաբաթվա վերջ նախատեսում է վաճառել մի քանի ֆուտբոլիստների։

Ինչպես հաղորդում է Diario Sport-ի լրագրողները, «Բարսելոնան» որոշել է վաճառել Կլեման Լանգլեին, Սամուել Ումտիտիին, Սերժինո Դեստին և Ալեքս Կոլյադոյին։

Եթե ​​ակումբին հաջողվի դա անել, ապա հաջորդ մրցաշրջանի համար ակումբի աշխատավարձի ֆոնդը կավելանա 50 միլիոն եվրոյով։