Լուկա Մոդրիչը երկարաձգեց պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ

Մադրիդի «Ռեալը» ակումբի պաշտոնական կայքի միջոցով հայտնել է, խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ համագործակցության երկարաձգման մասին։

«Սերուցքայինների» և 37-ամյա ֆուտբոլիստի միջև աշխատանքային նոր պայմանագիրը նախատեսված է մինչև հաջորդ տարվա հունիսի վերջ։

Մոդրիչը «արքայական» ակումբի առաջատարներից է։ Լուկան մադրիդյան թիմի գույները պաշտպանում է 2012 թվականի օգոստոսից։

Portal Transfermarkt-ի փորձագետները կիսապաշտպանի արժեքը գնահատում են տասը միլիոն եվրո։

Իսպանիայի առաջնության վերջին մրցաշրջանում Մոդրիչը անցկացրել է 33 խաղ։ Կիսապաշտպանը խփել է չորս գնդակ, կատարել է երեք արդյունավետ փոխանցում և ստացել յոթ դեղին քարտ։