«Միլանի» դարպասապահ Մայք Մենյանը կարող է տեղափոխվել ԱՊԼ

Լոնդոնի «Չելսին» մոտ ապագայում կարող է նոր փորձեր ձեռնարկել ձեռք բերելու «Միլանի» դարպասապահ Մայք Մենյանին։

Լրագրող Մեթ Լոուի խոսքով՝ «կապույտները» շարունակում են հետաքրքրվել ֆրանսիացու տրանսֆերով՝ չնայած այն բանին, որ գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատրաստ է թիմի հիմնական դարպասապահ դարձնել Կեպա Արիսաբալագային։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միլանը» կհամաձայնի բաց թողնել Մենյանին 60-70 միլիոն եվրոյի դիմաց։