«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը փոխել է իր խաղային համարը

«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը 23 համարի մարզաշապիկը կրում է 2022 թվականի հունվարից։ Մեկուկես տարի անց ֆուտբոլիստը որոշել է փոխել իր խաղային համարը, հաղորդում է թիմի մամուլի ծառայությունը։

Այժմ Դիասի մարզաշապիկին կլինի 7 համարը, նախկինում այս համարով հանդես է եկել Ջեյմս Միլները։ Նա լքել է ակումբը պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով և այժմ հանդես կգա «Բրայթոնում»։

Նախորդ մրցաշրջանում 26-ամյա կոլումբիացին Պրեմիեր Լիգայում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։