«Բավարիայի» գործադիր տնօրենը խոսել է ակումբի տրանսֆերային ծրագրերի մասին

«Բավարիայի» գործադիր տնօրեն Յան-Քրիստիան Դրիսենը խոսել է ակումբի տրանսֆերային ծրագրերի մասին։

«Մեզ վարձկաններ պետք չեն, որոնք երկու տարի հետո կտեղափոխվեն նոր ակումբ։ Մեզ պետք են ֆուտբոլիստներ, ովքեր էներգիա են ճառագում, իրենց ամբողջ ուժը կտան «Բավարիային» և մեր երկրպագուներին»,- Դրիզենի խոսքերն է մեջբերում Sport1.de-ն:

Անցած մրցաշրջանում «Բավարիան» դարձավ Գերմանիայի չեմպիոն։