Մաուրո Իկարդին կարող է կարիերան շարունակել Իտալիայում

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Մաուրո Իկարդին կարող է կարիերան շարունակել «Միլանում», հայտնում է Sport Mediaset-ը։

Արգենտինացին 2022/23 մրցաշրջանն անցկացրել է «Գալաթասարայում», որի կազմում հանդես է եկել վարձավճարով։

Աղբյուրի համաձայն՝ «Միլանը» արդեն կապ է հաստատել փարիզյան ակումբի հետ՝ հարձակվողի տրանսֆերի հարցով։ Նա նախկինում հանդես է եկել Սերիա Ա-ում՝ «Ինտերի» կազմում բոլոր մրցաշարերում 219 խաղում խփելով 124 գոլ:

Իկարդին բոլոր մրցաշարերում «Գալաթասարայի» կազմում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։