Հարի Քեյնը «Բավարիայի» գլխավոր տրանսֆերային թիրախն է

«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը ճանաչվել է «Բավարիայի» առաջնահերթ տրանսֆերային թիրախը, հայտնում է ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը:

Աղբյուրի համաձայն՝ մյունխենցիները դրական բանակցություններ են վարել հարձակվողի շրջապատի հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել մոտ 92 միլիոն եվրո։

Քեյնի պայմանագիրը «Թոթենհեմի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։