Մատեո Կովաչիչը շուտով կմիանա «Մանչեսթեր Սիթիին»

«Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը շուտով կմիանա «Մանչեսթեր Սիթիին», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ խորվաթի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ հաշվարկվելու է մինչեւ 2027 թվականը։ Նախորդ շաբաթ ֆուտբոլիստը բարեհաջող բուժզննում է անցել։

Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Սիթին» «Չելսիին» կվճարի 29 միլիոն եվրո և 6 միլիոն եվրո բոնուսների տեսքով:

2022/23 մրցաշրջանում 29-ամյա խորվաթն «Չելսիի» կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո: