Goal-ը հրապարակել է 2023 թվականի «Ոսկե գնդակի» ֆավորիտների թարմացված վարկանիշային աղյուսակը

Goal-ը հրապարակել է 2023 թվականի «Ոսկե գնդակի» ֆավորիտների թարմացված վարկանիշային աղյուսակը։

Գլխավոր հավակնորդը մնացել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, ով 2022/23 մրցաշրջանն անցկացրել է ՊՍԺ-ի կազմում։ Հավաքականի հետ նա դարձավ Ֆրանսիայի չեմպիոն, իսկ ազգային հավաքականի հետ՝ աշխարհի չեմպիոն։ Երկրորդ հորիզոնականում է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը, ով 2022/23 մրցաշրջանում անգլիական ակումբի հետ հաղթել է բոլոր հնարավոր տիտղոսները։

Լավագույն հնգյակում են նաև ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն։

2023 թվականի «Ոսկե գնդակի» 10 հավակնորդների ցանկը ստորև․

1. Լիոնել Մեսսիի («Ինտեր Մայամի»)
2. Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»)
3. Կիլիան Մբապպե (ՊՍԺ)
4. Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ»)
5. Կևին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»)
6. Ռոդրի («Մանչեսթեր Սիթի»)
7. Իլկայ Գյունդողան («Բարսելոնա»)
8. Վիկտոր Օսիմհեն («Նապոլի»)
9. Ռոբերտ Լևանդովսկի («Բարսելոնա»)
10. Խուլիան Ալվարես («Մանչեսթեր Սիթի»)