Ռուբեն Լոֆտուս-Չիկը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Միլանը» շատ մոտ է «Չելսիի» կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկին ձեռք բերելուն, հայտնում է Calciomercato-ն:

Պոտենցյալ գործարքի արժեքը գնահատվում է 15 մլն եվրո:

27-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։

2022/23 մրցաշրջանում Լոֆտուս-Չիկը լոնդոնցիների կազմում անցկացրել է 33 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ։