«Արսենալն» այս շաբաթ կհայտարարի Կայ Հավերցի հետ պայմանագիր կնքելու մասին

«Արսենալն» այս շաբաթ կհայտարարի «Չելսիի» հարձակվող Կայ Հավերցի հետ պայմանագիր կնքելու մասին, հայտնում է ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը:

Աղբյուրի համաձայն՝ կողմերը պայմանավորվել են բոլոր մանրամասների շուրջ, և կիսապաշտպանը պայմանագիր կկնքի մինչև 2028 թվականը։ Տրանսֆերի գումարը կազմում է 75 մլն եվրո։

2022/23 մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը «Չելսիի» կազմում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո: