CONFERENCE LEAGUE. Հաստատվել է «Փյունիկ» – «Նարվա Տրանս» դիմակայության ժամանակացույցը

Հաստատվել է Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ» – «Նարվա Տրանս» դիմակայության ժամանակացույցը, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Առաջին խաղը կկայանա Վահագն Թումասյանի անվան Աբովյանի քաղաքային մարզադաշտում հուլիսի 13-ին, ժամը` 19:00-ին: Հայաստանում կայանալիք հանդիպման մուտքը երկրպագուների համար կլինի ազատ:

«Նարվա Տրանսի» դեմ պատասխան հանդիպումը անցկացվելու է Էստոնայի մայրաքաղաքից 100 կմ հեռավորության վրա գտնվող Ռակվեռե քաղաքում: Բանն այն է, որ «Նարվա Տրանսի» տնային մարզադաշտը չի համապատասխանում միջազգային չափանիշներին։ Հանդիպումը տեղի է ունենալու հուլիսի 20-ին ու մեկնարկելու է Երևանի ժամանակով 19:30-ին: