Վոյցեխ Շչեսնի. «Նա կարող է ինձ ասել այնպիսի բաներ, որոնք ես ուրիշից չեմ լսի»

Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին խոսել է գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հետ հարաբերությունների մասին։ Ֆուտբոլիստը խոստովանել է, որ մասնագետն իր լավ ընկերն է։

«Նա կարող է ինձ ասել այնպիսի բաներ, որոնք ես ուրիշից չեմ լսի: Մենք ընկերներ  դարձանք այն բանից հետո, երբ ես տեղափոխվեցի Թուրին։ Կարող եմ ասել, որ Մասիմիլիանոն իմ լավ ընկերն է»,- Շչեսնիի խոսքերն է մեջբերում Calciomercato-ն։

Ավելի վաղ 33-ամյա դարպասապահը մեկ տարով երկարաձգել էր պայմանագիրը «Յուվենտուսի» հետ։ Նրա պայմանագիրը թուրինցիների հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։