«Յուվենտուսը» փորձում է համոզել Ադրիեն Ռաբիոյին չհեռանալ թիմից

«Յուվենտուսը» փորձում է համոզել թիմի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյին չհեռանալ թիմից, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի համաձայն՝ թուրինյան ակումբի հետ ֆուտբոլիստի պայմանագիրը լրանում է այս շաբաթվա վերջին։ «Յուվենտուսը» ցանկանում է ֆուտբոլիստին պահել թիմում։ Ռաբյոն նույնիսկ զանգահարել է թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին։

Հաղորդվում էր, որ ֆուտբոլիստին կարող է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդը»։

Նախորդ մրցաշրջանում 28-ամյա ֆրանսիացին անցկացրել է 48 խաղ՝ դառնալով 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։