Սերխիու Միլինկովիչ-Սավիչը մոտ է «Միլան» տեղափոխվելուն

«Լացիոյի» կիսապաշտպան Սերխիու Միլինկովիչ-Սավիչը մոտ է «Միլան» տեղափոխվելուն, հայտնում է Lazio Press-ը:

Աղբյուրի համաձայն՝ սերբ կիսապաշտպանը կարող է ամբողջությամբ փոխարինել «Նյուքասլ» տեղափոխված Սանդրո Տոնալիին։

Հաղորդվում է, որ հռոմեացիները ծրագրում են ֆուտբոլիստի վաճառքից վաստակել առնվազն 35 միլիոն եվրո։ Նախկինում ֆուտբոլիստով հետաքրքրված էին «Յուվենտուսը», «Լիվերպուլը» և «Արսենալը»:

Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը Ա Սերիայում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: