Կիլիան Մբապպեն դեռ այս ամառ կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»

Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն դեռ այս ամառ կարող է ՊՍԺ-ից տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։

Ինչպես իր Twitter-ում հայտնել է El Debate-ի լրագրող Թոմաս-Գոնսալես Մարտինը, Մբապպեի մայրը մի քանի ամիս գաղտնի բանակցություններ է վարում փարիզցիների հետ։ Այժմ նա խոսում է Կատարի էմիրի հետ՝ հնարավորինս շուտ փակելու տրանսֆերային հարցը։

ՊՍԺ-ն Մբապպեի համար պահանջում է 250 + 50 միլիոն եվրո։ Մադրիդի «Ռեալը» պատրաստ է առաջարկել առավելագույնը 200+20 միլիոն եվրո։ Չնայած ֆուտբոլիստի գնահատականների տարբերություններին՝ բանակցությունները շարունակվում են։