Աշրաֆ Հակիմիի գործակալը անդրադարձել է պաշտպանի «Մանչեսթեր Սիթի» հնարավոր տեղափոխությանը

ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմիի գործակալ Ալեխանդրո Կամանոն հերքել է լուրերն այն մասին, որ ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»:

«Հակիմին չի պատրաստվուն լքել ՊՍԺ-ն, այս նախագիծը մեզ հարմար է: Ես շատ եմ հարգում ՊՍԺ-ի մարզական խորհրդական Լուիս Կամպոսին, նա մեզ վստահություն է հաղորդում ապագայի նկատմամբ։ Կարծում եմ՝ նա կփոխի իրավիճակը, և մենք բոլորս կտեսնենք, թե ինչ է սպասվում Հակիմիին»,- Կամանոյի խոսքերն է մեջբերում AS-ը։

Հակիմին ՊՍԺ-ում հանդես է գալիս 2021 թվականից։ 2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 39 խաղում դարձել է 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը պաշտպանի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։