Մարսելո Բրոզովիչը կարող է տեղափոխվել Իսպանիա

«Բարսելոնան» հետաքրքրված է «Ինտերի» կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչի ծառայություններով, հայտնում է Mundo Deportivo-ն։

Հաղորդվում է, որ կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին ցանկանում է նրան առանցքային կերպար դարձնել կիսապաշտպանությունում։

30-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Ալ-Նասրը»։ Հաղորդվում էր, որ գործակալները ճնշում են գործադրել ֆուտբոլիստի վրա՝ Ռիադից ակումբ տեղափոխվելու համար։

Բրոզովիչը «Ինտերում» հանդես է գալիս 2015 թվականի հունվարից։ 2022/23 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրած 40 խաղում դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։

Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: