«Չելսին» պատրաստ է վաճառել Քրիստիան Պուլիշիչին

ԱՄՆ-ի հավաքականի և Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Քրիստիան Պուլիշիչը կարիերան Ֆրանսիայի առաջնությունում շարունակելու տարբերակ ունի։ «Լիոնը» կարող է պայմանագիր կնքել ամերիկացու հետ, հայտնում է Lequipe-ը։

Աղբյուրի համաձայն՝ «թոշակառուները» պատրաստ են բանակցությունների։ Լոնդոնյան ակումբը նախատեսում է 20 միլիոն եվրո վաստակել հարձակվողի վաճառքից։

Հարկ է նշել, որ «Չելսիի» ղեկավարությունը Պուլիշիչին ձեռք են բերել 2019 թվականին Դորտմունդի «Բորուսիայից»՝ 64 միլիոն եվրոյի դիմաց։