Marca. Մադրիդի «Ռեալը» առաջընթաց է գրանցել Կիլիան Մբապպեի տրանսֆերի շուրջ բանակցություններում

Մադրիդի «Ռեալը» զգալի առաջընթաց է գրանցել ՊՍԺ-ի հետ Կիլիան Մբապպեի տրանսֆերի շուրջ բանակցություններում, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ ակումբում վստահ են, որ երկու շաբաթվա ընթացքում կկարողանան ավարտել ֆուտբոլիստի տրանսֆերը։ Կողմերը դրական առաջընթաց են գրանցում բանակցություններում։

Հաղորդվում է, որ ֆրանսիացին կարող է մադրիդյան թիմի հետ շրջագայության մեկնել ԱՄՆ։

ՊՍԺ-ն Մբապպեին վարձավճարով ձեռք է բերել «Մոնակոյից» 2017 թվականի օգոստոսին, իսկ մեկ տարի անց ֆուտբոլիստին գնել է 180 միլիոն եվրոյով: 2022/23 մրցաշրջանում հարձակվողը փարիզցիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 43 խաղում խփել է 41 գոլ և կատարել 10 արդյունավետ փոխանցում։

Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։