Անդրե Օնանան ցանկանում է տեղափոխվել անգլիական գրանդ

«Մանչեսթեր Յունայթեդը» լրջորեն ցանկանում է ձեռք բերել «Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանին: Այս մասին հայտնում է Sport Mediaset-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է բավարարել միլանցիների ֆինանսական ախորժակը, ովքեր դարպասապահի համար ցանկանում են ստանալ 50 միլիոն եվրո։

Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» կամերունցու համար առաջարկել է 50 միլիոն եվրո և բոնուսներ։ «Մանչեսթեր Յունայթեդի» և դարպասապահի ներկայացուցիչների միջև բանակցությունները լավ են ընթանում, և անձամբ ֆուտբոլիստը պատրաստ է ընդունել առաջարկը։

Անդրե Օնանան «Ինտերում» է հանդես գալիս 2022 թվականի հուլիսի 1-ից, որտեղ տեղափոխվել է ազատ գործակալի կարգավիճակով։ Նախորդ մրցաշրջանում 27-ամյա դարպասապահը մասնակցել է 41 հանդիպման և բաց թողել 36 գոլ։