Մեյսոն Մաունթը կարող է տեղափոխվել «Բավարիա»

«Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթը կարող է տեղափոխվել «Բավարիա», հայտնում է The Guardian-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենցիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը բարձր է գնահատում կիսապաշտպանին և կցանկանար աշխատել նրա հետ։

Նշվում է, որ եթե Մաունթը վաճառվի արտասահմանյան թիմի, «Չելսին» կարող է կրճատել հարցումները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դադարել է հետաքրքրվել ֆուտբոլիստի ծառայություններով։ «Չելսիի» նախօրեին մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» երրորդ առաջարկը՝ 50+5 միլիոն ֆունտ ստերլինգ անգլիացու տրանսֆերի համար։