«Բավարիան» կրկին կպայքարի Հարի Քեյնի համար

Գերմանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ «Բավարիան», կենտրոնական հարձակվող փնտրելով, կրկին վերադարձել է «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնի տարբերակին։

Ակումբը կապի մեջ է մի ֆուտբոլիստի հետ, ում պայմանագիրը ավարտվում է մեկ տարուց։ Անձամբ ֆուտբոլիստը՝ դեռ հրապարակավ չի հայտնել լոնդոնյան թիմից հեռանալու մասին, սակայն նոր պայմանագիր նույնպես չի ստորագրում։

Միաժամանակ, բացի «Բավարիայից», գոլի հեղինակին հավակնում են «Մանչեսթեր Յունայթեդը», ՊՍԺ-ն և «Ռեալը», որոնց հետ «Բավարիան» դժվար կլինի մրցել, թեև Ռոբերտ Լևանդովսկու հեռանալուց հետո մյունխենցիները չեն կարողանում առաջատար հարձակվող գտնել։