Սեզար Ասպիլիկուետան ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի Իտալիա

Իսպանացի պաշտպան Սեզար Ասպիլիկուետան, ով հանդես է գալիս «Չելսիում», համաձայնեցրել է իտալական «Ինտերի» հետ անձնական պայմանագրի պայմանները, հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Կողմերը պայմանավորվել են երեք տարվա պայմանագրի շուրջ։

Պաշտպանի պայմանագիրը «Չելսիի» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականը, սակայն լոնդոնյան ակումբը պատրաստ է վաղաժամկետ խզելու պայմանագիրը։ Ֆուտբոլիստի ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Ինտեր»։

2022/23 մրցաշրջանում 33-ամյա իսպանացին «Չելսիի» կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել: