«Յուվենտուսի» կիսապաշտպան Արթուր Մելոն կարող է լքել թիմը

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Արթուր Մելոն մոտ ժամանակներս կարող է հեռանալ ակումբից։

Ինչպես հայտնում է Corriere della Sera-ն, թուրինցիները պատրաստ են ժամկետից շուտ խզել պայմանագիրը կիսապաշտպանի հետ։

Աղբյուրի համաձայն՝ ներկայումս 26-ամյա բրազիլացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Բրայթոնը», «Գրեմիոն», «Ֆլամենգոն» և «Ֆլումինենսեն», սակայն ակումբներից և ոչ մեկը բանակցություններում առաջընթաց չի գրանցել։

2022/23 մրցաշրջանում Արթուրը վարձավճարով հանդես է եկել «Լիվերպուլում», սակայն վնասվածքների պատճառով կիսապաշտպանը միայն մեկ հանդիպում է անցկացրել մերսիսայդցիների կազմում։