ՀՖՖ-ն սկսում է Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է «Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2022/2023 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ» և «Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2022/2023 մրցաշրջանի լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկությունը, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ լավագույն մարզչի հավակնորդների ցուցակին՝ այստեղ:

Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին և մարզչին ընտրելու են լրատվամիջոցների ներկայացուցիչները և Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի ակումբները (1 ձայն):

Յուրաքանչյուր լրատվամիջոց ունի 1 ձայնի իրավունք և կարող է քվեարկել միայն մեկ անգամ: Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության կարգին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ այստեղ, իսկ լավագույն մարզչի քվեարկության կարգին՝ այստեղ:

Լավագույն ֆուտբոլիստի և մարզչի օգտին քվեարկելու համար անհրաժեշտ է thebest@ffa.am էլեկտրոնային հասցեին ուղարկել ձեր տարբերակները՝ նշելով անուն-ազգանուն, լրատվամիջոցի անուն, կցելով լրագրողական բեյջը և լուսանկարը:

Քվեարկությունը կտևի մինչև ս.թ. հունիսի 30-ը՝ ժամը 18:00: Անվավեր են համարվելու քվեարկության այն տարբերակները, որոնք կուղարկվեն քվեարկության կարգերի մեջ առկա դրույթների խախտումով: