«Փյունիկը» ԿԼ-ի որակավորման երկու փուլի տնային հանդիպումները կանցկացնի Աբովյան քաղաքում

Երևանի «Փյունիկը» ՈւԵՖԱ Կոնֆերենցաների Լիգայի որակավորման երկու փուլի տնային հանդիպումները կանցկացնի Աբովյանի Վահագն Թումասյանի անվան քաղաքային մարզադաշտում` ելնելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Առաջին տնային խաղն այս ստադիոնում կանցկացնենք հուլիսի 13-ին` էստոնական «Նարվա Տրանսի» դեմ: Իսկ առաջին փուլը հաղթահարելու դեպքում, հաջորդ տնային հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին` շվեդական «Կալմարի» հետ:

Նշենք, որ Աբովյանի քաղաքային մարզադաշտը տեղավորում է 3100 հանդիսական։