Անգլիական երեք գրանդներ ցանկանում են գնել Ակսել Դասիին

«Մոնակոյի» պաշտպան Ակսել Դասին կարող է լքել Ֆրանսիայի առաջնությունը և տեղափոխվել Պրեմիեր Լիգա, հայտնում է RMC Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են երեք թոփ-ակումբներ։ Խոսքը «Մանչեսթեր Յունայթեդի», «Արսենալի» և «Չելսիի» մասին է։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի համար պայքարում ֆավորիտ են համարվում «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ֆրանսիական ակումբը պատրաստ է բաժանվել պաշտպանից, եթե նրա համար առաջարկեն 40 մլն․ եվրո։

Նախորդ մրցաշրջանում Դասին Ֆրանսիայի առաջնությունում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։