«Էվերթոնի» կիսապաշտպան Թոմ Դևիսը կլքի թիմը

«Էվերթոնի» կիսապաշտպան Թոմ Դևիսը կլքի թիմը պայմանագրի ավարտից հետո՝ 2023 թվականի հունիսի վերջին։

«Դևիսը կհեռանա «Էվերթոնից» այս ամսվա վերջում գործող պայմանագրի ավարտից հետո, քանի որ մերժել է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելու առաջարկը: Շնորհակալություն և ամենայն բարիք, Թոմ»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ։

24-ամյա կիսապաշտպանը «Էվերթոնում» հանդես է գալիս 11 տարեկանից, տեղափոխվելով ակումբի ակադեմիա և իր նորամուտը նշելով առաջին թիմում 2016 թվականի ապրիլին՝ 17 տարեկանում: Դևիսն ակումբի կազմում անցկացրել է 179 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։