Ռոմելու Լուկակուն երկրորդ անգամ մերժել է արաբական ակումբի առաջարկը

Բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն երկրորդ անգամ մերժել է Սաուդյան Արաբիայի առաջարկը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ նրան արված առաջին առաջարկը (25 միլիոն երկու տարով) հասցվել է 30 միլիոնի, սակայն դա չի փոխել բելգիացու որոշումը։ Նա 30 տարեկանում Արաբիա տեղափոխվելը վաղաժամ է համարում և առնվազն մինչև 2026 թվականի աշխարհի առաջնությունը ցանկանում է խաղալ Եվրոպայում։

Նախորդ մրցաշրջանում հարձակվողը «Ինտերի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 խաղի՝ դառնալով 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Չելսիին»։