«Միլանի» կիսապաշտպան Սանդրո Տոնալին կտեղափոխվի անգլիական ակումբ

«Միլանի» կիսապաշտպան Սանդրո Տոնալին ամռանը կլքի ակումբը։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Նյուքասլը» լիովին համաձայնեցրել է «Միլանի» հետ 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի պայմանները։ Կողմերը նախապատրաստում են անհրաժեշտ փաստաթղթերը, գործարքը վերջնական փուլում է։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական ակումբը ֆուտբոլիստի համար կվճարի 70 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Տոնալին «Միլանի» կազմում անցկացրել է 48 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։