Դավիդ դե Խեան չի ցանկանում լքել «Մանչեսթեր Յունայթեդը»

Իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան մտադիր չէ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»։

32-ամյա մադրիդցին, իբր, արդեն հանդիպել է թիմի մարզչական շտաբի և ակումբի ղեկավարության հետ՝ քննարկելու իր ապագան: Դե Խեան խոստովանել է, որ ցանկանում էր մնալ, նույնիսկ եթե դառնար թիմի պահեստային դարպասապահը։

Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2011 թվականից։ Նախքան «Օլդ Թրաֆորդ» տեղափոխվելը նա խաղում էր Մադրիդի «Ատլետիկոյում»:

2022/2023 մրցաշրջանում Դավիդ դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 58 հանդիպում անցկացրեց բոլոր մրցաշարերում՝ բաց թողնելով 61 գոլ և 25 անգամ անառիկ պահել սեփական դարպասը։