«Չելսիի» դարպասապահ Էդուար Մենդին կտեղափոխվի Սաուդյան Արաբիա

«Չելսիի» դարպասապահ Էդուար Մենդին պատրաստվում է միանալ Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլիին»:

Հաղորդվում է, որ «թոշակառուները» համաձայնության են եկել ակումբի հետ 31-ամյա Մենդիի վաճառքի հարցում։ Ավելի վաղ դարպասապահը «Ալ-Ահլիի» հետ համաձայնեցրել էր երեք տարվա պայմանագիր։

Էդուար Մենդին «Չելսիի» գույները պաշտպանում է 2020 թվականից՝ «Ռենից»:

Ավարտված 2022/2023 մրցաշրջանում սենեգալցին Պրեմիեր Լիգայում անցկացրել է 10 հանդիպում, որոնցից մեկում կարողացել է անառիկ պահել դարպասը։