Պաշտոնական․ Արտակ Գրիգորյանը հեռացավ «Ալաշկերտից»

«Ալաշկերտը» և թիմի կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը չեն երկարաձգել պայմանագրի ժամկետը:

35-ամյա ֆուտբոլիստը 2015-ից պաշտպանում էր «Ալաշկերտի» գույները, նվաճել է մի շարք տիտղոսներ, երկար տարիներ հանդիսացել է թիմի ավագը:

«Ալաշկերտը» շնորհակալություն է հայտնում Արտակ Գրիգորյանին նվիրվածության և հսկայական աշխատանքի համար ու հաջողություն է մաղթում փորձառու ֆուտբոլիստին հետագա կարիերայում:

«Շնորհակալ եմ իմ հարազատ ակումբին տպավորիչ ժամանակաշրջանի համար: Միասին մեծ հաջողությունների ենք հասել:

Հաջողություն եմ մաղթում «Ալաշկերտին» նոր մրցաշրջանում: Այս թիմը յուրահատուկ տեղ է զբաղեցնում իմ սրտում»,- նշել է Արտակ Գրիգորյանը: