Մյունխենի «Բավարիան» նոր հարձակվող է գտել

«Բավարիան» շարունակում է նոր կենտրոնական հարձակվող փնտրել։ Գերմանիայի չեմպիոններն այլևս չեն ցանկանում ձեռք բերել «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչին։

Այժմ «Բավարիայի» առաջնահերթ տարբերակը «Բենֆիկայի» հարձակվող Գոնսալու Ռամուշն է։ Գերմանական ակումբն արդեն բանակցություններ է վարում Ռամուշի գործակալ Ժորժե Մենդեշի հետ։

«Բավարիան» ավելի վաղ մերժել էր «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի և «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիի տարբերակները։