Նեյմարը ու նրա ընկերուհին պայմանավորվել են ֆուտբոլիստի դավաճանության պայմանների շուրջ

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը և նրա ընկերուհի Բրունա Բյանկարդին պայմանավորվել են ֆուտբոլիստի դավաճանության պայմանների շուրջ, հայտնում է Daily Mail-ը։ Զույգը երկու պայմանի ցուցակ է կազմել՝ Նեյմարը պետք է «զգույշ լինի» հարաբերություններում և չհամբուրիվի։

Աղբյուրի համաձայն՝ 31-ամյա ֆուտբոլիստն ազատ է սիրախաղի և սեքսով զբաղվելու այլ կանանց հետ՝ չնայած բրազիլացի մոդելի և բլոգերի հետ հարաբերություններին։

Ապրիլին հայտնի դարձավ, որ Նեյմարն ու Բյանկարդին երեխայի են սպասում։

Նախորդ մրցաշրջանում հարձակվողը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: