Կալիդու Կուլիբալին կտեղափոխվի Սաուդյան Արաբիա

«Չելսին» բանավոր համաձայնության է եկել պաշտպան Կալիդու Կուլիբալիին «Ալ Հիլալ» տեղափոխելու վերաբերյալ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի համաձայն՝ կողմերը համաձայնության են եկել անձնական պայմանագրի պայմաններով։ Ֆուտբոլիստը երեք տարվա պայմանագիր կկնքի։

Անցած մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր Լիգայի 23 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ: Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: