ՈՒԵՖԱ-ն ներկայացրեց EURO-2024-ի թալիսմանին (լուսանկար)

ՈՒԵՖԱ-ն ներկայացրեց EURO-2024-ի թալիսմանին: Նկարում ներկայացված արջուկը կուղղորդի Եվրոպայի առաջնության մասնակիցներին և ֆուտբոլասերներին:

Ֆուտբոլասերները քվեարկության արդյունքում շուտով կորոշեն արջուկի անունը: Տարբերակները չորսն են. Albärt, Bärnardo, Bärnheart և Herzi von Bär: Անունների բոլոր տարբերակների մեջ կգտնեք Bär արմատը, ինչը գերմաներենից թարգմանած նշանակում է՝ արջ:

Քվեարկությունը կտևի երկու շաբաթ:

Հիշեցնենք, որ EURO-2024-ն անցկացվելու է Գերմանիայում՝ հունիսի 14-ից հուլիսի 24-ն ընկած ժամանակահատվածում: