Ֆաբրիցիո Ռոմանո. Էդին Ջեկոն նոր ակումբ ունի

«Ինտերի» հարձակվող Էդին Ջեկոն կարիերան շարունակել Թուրքիայում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ «Ֆեներբախչեն» մտադիր է առաջիկա օրերին հայտարարել հարձակվողի ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխության մասին։

2022/23 մրցաշրջանում Ջեկոն անցկացրել է 51 հանդիպում, որոնցում դարձել է 14 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 4 միլիոն եվրո: