Անսու Ֆատին անդրադարձել է իր ապագային

Իսպանացի հարձակվող Անսու Ֆատին ցանկանում է մնալ «Բարսելոնայում»: Լրատվամիջոցները ավելի վաղ հայտնել էին, որ կատալոնացիները ցանկանում են վաճառել 20-ամյա ֆուտբոլիստին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

«Ես պայմանագիր ունեմ «Բարսելոնայի» հետ և մտադիր եմ շարունակել կատարելագործվել ու աճել այնտեղ: Սա իմ մտադրությունն է։ Երջանիկ եմ այստեղ լինելու համար», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է MD-ն:

Նշենք, որ 2022/23 մրցաշրջանում 20-ամյա Ֆատին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։