Հայտնի Է «Ուրարտուի» մրցակիցը Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլում

Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ Չեմպիոնների Լիգայի 2023/24 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։

Մրցաշարի այդ փուլից պայքարը սկսելու է նաև Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի նորընծա չեմպիոն «Ուրարտուն», որը վիճակահանության արդյունքում մրցակից ստացավ Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող «Զրինսկին»։

Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին կամ 12-ին` Երևանում, իսկ պատասխան հանդիպումը՝ հուլիսի 18-ին կամ 19-ին։