Դավիդ դե Խեան կարևոր որոշում է կայացրել իր ապագայի հետ կապված

Իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան չի ցանկանում հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից», հայտնում է The Telegraph-ը։

Աղբյուրի համաձայն՝ դարպասապահը հանդիպել է մարզչական շտաբի և ղեկավարության հետ և հայտարարել թիմում մնալու ցանկության մասին։ Ֆուտբոլիստը պատրաստ է նույնիսկ թիմի պահեստային դարպասապահի դերին։

32-ամյա իսպանացին «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2011 թվականի հուլիսից։ Նրա պայմանագրի ժամկետը լրանում է այս ամառ։ ԱՊԼ-ի անցած մրցաշրջանում դարպասապահը անցկացրել է 38 հանդիպում և բաց թողել 43 գնդակ։