«Միլանը» ցանկանում է ձեռք բերել «Սևիլիայի» պաշտպանին

Իտալական «Միլանը» հետաքրքրված է «Սևիլիայի» պաշտպաններից Տանգի Նյանզուի ծառայություններով: Այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը:

Հմաձայն իտալական պարբերականի, ռոսոներիները Տանգի Նյանզուին կփորձեն ձեռք բերել, եթե թիմից հեռանա կենտրոնակն պաշտպաններից մեկը: Այս պահի դրությամբ «Միլանն» այդ դիրքի համար 5 ֆուտբոլիստ ունի. Սիմոն Կյեր, Ֆիկայո Տոմորի, Մատեո Գաբբիա, Պյեռ Կալուլու և Մալիկ Տիավ:

Տանգի Նյանզուի տրանսֆերային արժեքը գնահատվում է շուրջ 10 միլիոն եվրո: «Սևիլիայի» պաշտպանն անցած մրցաշրջանում հարազատ ակումբի կազմում մասնակցել է Լա Լիգայի 19 հանդիպման և դարձել է 1 գոլի հեղինակ: