Սաուլ Նիգեսը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում

Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նիգեսը կարող է կարիերան շարունակել «Ալ-Նասրում», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ըստ նրա՝ «Ալ-Նասրի» ներկայացուցիչներն անում են ամեն ինչ, որպեսզի «Ատլետիկոյի» հետ պայմանավորվեն մոտ ապագայում լիարժեք տրանսֆերի շուրջ։

28-ամյա իսպանացին մադրիդյան թիմում հանդես է գալիս 2012 թվականից, նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Ավարտված մրցաշրջանում կիսապաշտպանն «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 39 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի արժեքը Transfermarkt պորտալի համաձայն գնահատվում է 10 մլն եվրո։