Լուկա Մոդրիչը Խորվաթիայի հավաքականի վերաբերյալ վերջնական որոշում է կայացրել

Խորվաթիայի հավաքականի ավագ Լուկա Մոդրիչն ազգային թիմի վերաբերյալ վերջնական որոշում է կայացրել:

37-ամյա ֆուտբոլիստը մտադիր չէ հեռանալ Խորվաթիայի հավաքականից: Այս մասին տեղեկացնում է 24sata-ն: Ըստ պարբերականի՝ Մոդրիչը ցանկանում է մասնակցել EURO-2024-ին:

Նման որոշում են կայացրել նաև Դոմագոյ Վիդան և Իվան Պերիշիչը, ովքեր նույնպես շարունակելու են իրենց մրցելույթները հավաքականի կազմում:

Հիշեցնենք, որ Լուկա Մոդրիչը Խորվաթիայի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2006 թվականին և այս ժամանակահատվածում անցկացրել է 166 խաղ՝ դառնալով 24 գոլի և 27 գոլային փոխանցման հեղինակ: