Ռոնալդուն անդրադարձել է Պորտուգալիայի հավաքականի այսօր կայանալիք խաղին

Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, ով այսօր իր երկրի ընտրանու կազմում կանցկացնի հոբելյանական 200-րդ խաղը, անդրադարձել է իսլանդացիների հետ կայանալիք խաղին.

«Ես այսօր բարդ խաղ եմ ակնկալում: Իսլանդացիները բավականին լավ և ուժեղ թիմ ունեն: Նրանք խաղալու են սեփական հարկի տակ, սակայն մենք վստահ ենք մեր ուժերին:

Մենք լավ գիտենք, թե ինչ պետք է անենք և ես հավատում եմ մեր թիմին: Մենք պետք է ցույց տանք, որ բարձրակարգ թիմ ունենք», – Ռոնալդուի խոսքերն է մեջբերում O Jogo-ն:

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականը 9 միավորով EURO-2024-ի ընտրական մրցաշարի J խմբի առաջատարն է, իսկ Իսլանդիան՝ 3 միավորով 4-րդն է:

Կրիշտիանու Ռոնալդուն հավաքականի կազմում անցկացրած 199 խաղում դարձել է 122 գոլի հեղինակ: